ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Վաղ թե ուշ վերադարձվելու են»

«Վաղ թե ուշ վերադարձվելու են»
03.06.2016 | 02:27

Ադրբեջանի զավթած 800 հա տարածքի շուրջ հնչող տեսակետը, թե այն մարտավարական և ռազմավարական էական նշանակություն չունի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս այն կընկալվի միջազգային դիվանագիտական դաշտում։ «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ-ի Մարտունու և Մարտակերտի շրջանների շատ ավելի մեծ տարածքներ և վաղ թե ուշ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ